Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Իշխանության զավթում Գյումրիում

Իշխանության զավթում Գյումրիում
28.11.2024 | 12:05

Գյումրիի ավագանու շուրջ ընթացող զարգացումներն ունեն շրջադարձային նշանակություն. Հայաստանում իշխանության զավթում է տեղի ունենում, որը կփորձեն տարածել նաև մյուս համայնքների վրա։

Ինչ է տեղի ունենում։

Գյումրիի ավագանիում ՔՊ-ն փոքրամասնություն է։ Մեծամասնության կողմից մանդատները վայր դնելուց հետո, գործող վարչապետը ոչ թե ժամանակավոր քաղաքապետի ոչ կուսակցական թեկնածու է առաջադրում՝ մինչև նոր ընտրություններ, այլ ՔՊ-ի անդամների և «համակիրների» միջև ներքին ընտրություններ է անցկացնում։

Սա ՔՊ-ի կողմից Սահմանադրության ու պարզ բանականության տառին և ոգուն հակասող որոշում է։

Սա ակնհայտ իշխանության ուզուրպացիա է և, հաջողության դեպքում, այդ փորձը կտարածվի մյուս համայնքների վրա։ Իսկ հետագայում, ՏԻՄ-երում նշանակված ուսապարկերի օգնությամբ, կփորձի ձայներ կորզել ԱԺ ընտրությունների ժամանակ։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 4735

Մեկնաբանություններ